Բարի գալուստ ABEN!
ABEN-ը հայկական գովազդափոխանակման ցանց է, իսկ գովազդի միջոցը 468х60 չափսի գովազդային վահանակներն են` բաներները: ABEN-ի օգնությամբ Դուք կարող եք ավելացնել ձեր կայքի այցելուների քանակը եւ ձեռք բերել նոր հաճախորդներ:
Բաներային գովազդը համապիտանի է, հարմար է ցանկացած բովանդակության կայքէջերի համար:  Ի շնորհիվ այս գովազդափոխանակման ցանցի մեր մասնակիցների կայքերը հազարավոր նոր այցելուներ են ունենում:

Ամեն ինչ շատ պարզ է`
Դուք ներմուծում եք Ձեր գովազդային վահանակները մեր համակարգ եւ դրանք ցուցադրվում են մեր մյուս մասնակիցների կայքէջերում:  Ձեր գովազդի տեղադրումն ու կառավարումը շատ մատչելի է.  տրվում է նաեւ մանրամասն վիճակագրություն:

Դուք ունեք գովազդելու երկու տարբերակ`

  ա) Անվճար գրանցվում եք,  ստանում եք փոքրիկ եւ հեշտ տեղադրվող HTML կոդ, որը ներմուծում եք Ձեր կայքէջ(եր)ի մեջ ու սկսում եք Ձեր այցելուներին  ցուցադրել ABEN-ի այլ մասնակիցների գովազդը: Դրանով դուք վաստակում եք միավորներ (credits), որոնց քանակին համապատասխան ցուցադրվում է Ձեր սեփական գովազդային վահանակը այլ մասնակիցների կայքէջերում:

  բ)  
Անվճար գրանցվում եք, գնում եք  միավորներ (credits) որոնց քանակին համապատասխան ցուցադրվում է Ձեր սեփական գովազդային վահանակը այլ մասնակիցների կայքէջերում:

Դուք նաեւ հնարավորություն ունեք  առանց գրանցվելու գովազդ տեղադրել բուն ABEN-ի էջերում:  Կարող եք պատվիրել, որպեսզի Ձեր գովազդային վահանակը պտտեցվի մեր կայքի բոլոր էջերի վերեւի աջ անկյունում, ինչպես նաեւ տեղադրել տեքստային գովազդ մեր կայքի բոլոր էջերի աջ սյունյակում: Պայմաններին եւ վճարման ձեւերին ծանոթացեք "Գովազդել"  ("Advertise") բաժնում:

 

ԳՐԱՆՑՈՒՄ